Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Շատակեր մարդու արժանապատվությունը սովամահ է լինում»

«Շատակեր մարդու արժանապատվությունը սովամահ է լինում»
24.02.2017 | 01:36

Ագահ մարդը սեղան նստելիս ջանում է ինքն իրենից շատ ուտել:

Ագահությունը մարդուն գցում է գահից:

Ագահությունը կապում է մարդու աչքերը և բացում բերանը:


Շատակեր մարդու արժանապատվությունը սովամահ է լինում:

Եթե մտածում ես, թե շատ իմաստուն ես, ապա հիշի՛ր, որ հիմարն էլ է այդպես մտածում իր մասին:

Ծույլ մարդու հետ գործ բռնել նշանակում է էշը շալակած սարը ելնել:

Երբ հիմարությունը հասնում է լեզվի ծայրին, ատամների գործը շատ է դժվարանում:

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ